Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


և լոյս բերում ստորին աշխարհին, ո՛վ գեր հարո՛ւստ լուսատու։

Ես պէտք է քեզ նման ընկնեմ, «մայր մտնեմ որպէս անւանում են այդ մարդիկ, դէպի՛ որոնց մօտ գնալ եմ կամենում։

Ուրեmn՝ օրհնիր ինձ, դու խաղաղ ակն, որ առանց նախանձի նաև ամենամեծ երջանկութիւնը տեսնել կարող է։

Օրհնի՛ր այն բաժակը, որ լեցւել, յորդացել է, որ ջուրը ոսկեղէն հոսէ նրանից և ամենուրեք քո երանութեա՜ն փայլը տանի։

Տե՛ս. այս բաժակը նորից դադարկւել և Զրադաշտը նորից մարդ դառնալ է ուզում։

—Այսպէս սկսւեց Զրադաշտի էջքը։

2.

Զրադաշտը իջաւ մենակ լեռնից և ոչ ոք հանդիպեց նրան։ Իսկ երր նա անտառները մտաւ՝ յանկարծ մի ծերուկ կանգնեց նրա առաջ, որր թողել էր իր սուրբ հիւզը՝ անտառում արմտիքներ փնտրելու համար։ Ու այսպէս՝ խօսեց ծերուկը Զրադաշտի հետ.

«Օտար չէ ինձ այս տարագիրը. մի քանի տարի առաջ անցաւ նա այստեղից։ Զրադաշտ էր կոչւում նա. բայց նա կերպարանափոխւել է։

Այն ժամանակ դու քո մոխիրն էիր կրում դեպի լեռը. այսօր քո հո՞ւրն ես կամենում հովիտները տանել. չե՞ս վախենում հրդեհաձիգի պատիժներից։

Այո՛, ես ճանաչում եմ Զրադաշտին։ Ջինջ