Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտասուքն աչքերին՝ շնորհակալութիւն յայտնեց Ժանի, որ նրանից հանել էր դեւերը:

Յաջորդ օրը, ծերունի թագաւորը՝ բոլոր պալատականնների ընկերակցութեամբ այցելեց իշխանուհուն: Ամբողջ օրը շնորհաւորութիւններով անցաւ: Ուղեկիցը փայտը ձեռքին և մախաղը կռնակին՝ ներկայացաւ դղեակ, վերջին անգամ տեսնելու Ժանին: Ժան նրան համբոյրներով ծածկեց և չէր ուղում թողնել, որ իր երջանկութեան հեղինակը հեռանայ։ Բայց նա ցնցեց գլուխը, և քաղցր ու բարեկամական ձևով և ասաց.

—Ո՛չ, ժամանակ է բաժանուելու. ես վճարեցի իմ պարտքը. յիշո՞ւմ ես դու այն մեռելը, որին երկու չար մարդիկ ուզում էին դագաղից դուրս շպրտել: Դո՛ւ տուիր քո ունեցած ունեցածը՝ նրա գերեզմանի հանգիստը ապահովելու համար: Այդ մեռելը՝ ե՛ս եմ:

Այդ խօսքերից յետոյ, նա անհետացաւ:

Մի ամբողջ ամիս տեւեց հարսանիքը՝ Ժան և իշխանուհին իրար սիրեցին խանդակաթ ու քնքուշ սիրով: Ծերունի թագաւորը տակաւին շատ ուրախ օրեր