հեռացել և հետևաբար, նա չէր սիրում Ժանին։ Ուղեկիցը դրա ճարն էլ գտաւ։ Նա Ժանին տուաւ կարապի թեւից երեք փետուր և մի սրուակ, որը մի ինչ որ հեղուկի կաթիլներ էր պարունակում։ Յետոյ պատուիրեց հարսանեկան անկողնու մօտ դնել ջրով լիքը մի տաշտ, փետուրներն սրուակի պարունակութիւնը ածել նրա մէջ, և երեք անգամ իշխանուհուն ընկղմել ջրում: Դա միակ միջոցն էր, իշխանուհուց կախարդանքը հեռացնելու և նրա մէջ Ժանի համար սէր ծնեցնելու:
Ժան իր ընկերոջ բոլոր պատուէրները կէտ առ կէտ կատարեց: Երբ իշխանուհուն ջրի մէջ ընկղմեց, նա սուր ճիչեր արձակեց եւ աշխատում էր փախչել Ժանի ձեռքից: Առաջին ընկղմումից յետոյ, նա փուխուեց մի սեւ, փայլակնացայտ կարապի։ Երկրորդ ընկղմումից յետոյ, կարապը սպիտակացաւ, միայն մի սեւ օղակ մնաց նրա վզի շուրջը: Ժան աղօթեց բարի Աստուծուն, եւ երբ թռչունին՝ երրորդ անգամ ջրի մէջ ընկղմեց, նա դուրս եկաւ հիանալի կերպով գեղեցիկ մի իշխանուհի: Նա աւելի բան երբէ՛ք պաշտելի էր.