Այս էջը սրբագրված է
ՓՈՔՐԻԿ ԻԴԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ
—Խե՜ղճ ծաղիկներս, բոլորը մեռել են, ասաց փոքրիկ Իդան։ Երեկ երեկոյեան նրանք այնքա՛ն գեղեցիկ էին, իսկ այժմ, նրանց ամբողջ տերեւները կախուել են, չորացել։ Ինչի՞ցն է այս, հարցրեց նա՝ այն ուսանողին, որ նստել էր բազմոցի վրայ և որին շատ էր սիրում։