Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուսանողը չափազանց սիրուն պատմութիւններ գիտէր և շատ զուարճալի պատկերներ կտրում էր թղթից, օրինակի համար պարող փոքրիկ կիներ, ծաղիկներ, մեծ դղեակներ, որոնց դուռը կարելի էր բանալ և փակել: Օ՜, նա մի շատ ուրախ ուսածող էր:

—Ի՞նչու համար իմ ծաղիկները այսօր այդպէս տխուր կերպարանք ունեն, հարցրեց երկրորդ անգամ Իդա, նրան ցոյց տալով բոլորովին չորացած մի փնջիկ։

—Ես քեզ իսկոյն կասեմ, թէ ի՞նչ ունեն նրանք, պատասխանեց ուսանողը: Քո ծաղիկները՝ այս գիշեր, պարահանդէս են գնացել, և պարելով պարելով յօգնել են. ահա՛ ի՞նչու համար նրանց գլուխները այդպէս կախ ընկած են։

—Բայց, չէ՞ որ ծաղիկները պարել չը գիտեն, ասաց փոքրիկ Իդան:

—Հաւատացի՛ր գիտեն, պատասխանեց ուսանողը: Երբ մթնում է և մենք ամենքս քնում ենք, նրանք համարեա ամեն գիշեր թռչկոտում են, պարում են և զուարճանում՝ որքան կարողանում են: