Այս էջը սրբագրված է
Ս Ո Խ Ա Կ Ը
Չինաստանում, դուք անշուշտ լա՛ւ գիտէք, կայսրը մի չինացի է, և նրան բոլոր շրջապատողները՝ նոյնպէս չինացի են: Շատ տարի առաջ—լա՛ւ լսեցէք այս պատմութիւնը, որպէս զի շուտով չը մոռնաք—կայսրի դղեակը՝ աշխարհի ամենաշքեղ դղեակն էր. նա, ամբողջապէս յախճապակուց էր շինուած՝ այնքան թանկագին, այնքան դիւրաբեկ ու քնքոյշ յախճապակուց, որին կարելի չէր մատով նոյն իսկ դիպչել: Պարտիզում կային աշխարհի ամենահրաշալի ծաղիկները. նրանցից ամենագեղեցիկները կրում էին արծաթեայ փոքրիկ զանգակներ, որոնք ամեն անգամ, երբ մէկն անցնում էր պարտիզից, հնչում էին, որպէս զի նա չը մոռանար նայել ծաղիկներին։ Այո՛, ինչ որ կար կայսրի պարտէզում, շատ սիրուն