Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետևեալ գիշերը, նորից կանգ էին առնում և կրկին բացագանչում էին.

—Ա՜խ, Աստուած, որքան գեղեցիկ է:

Աշխարհի ամեն երկիրներից, ճանապարհորդները ուղղւում էին դէպի կայսրի քաղաքը: Ամենքը սքանչացած էին մնում դղեակը և պարտիզը տեսնելով, բայց երբ լսում էին սոխակի երգը, ամենքը ասում էին.

—Ահա՛ ինչ որ ամենից հրաշալի է:

Ու ճանապարհորդները, վերադառնալով իրանց երկիրները, պատմում էին իրանց տեսած բոլոր հրաշալիքների մասին: Գիտունները քաղաքի, դղեակի պարտիզի մասին գրքեր շարադրեցին: Սոխակին կարելի էր մոռանալ. նա չը մոռացուեց ու ընդհակառակը այդ շարադրութիւնների մէջ նա լաւագոյն տեղը գրաւեց. նրանք, որոնք գիտէին ոտանաւոր գրել, մեծ լճի մօտ գեղգեղող անտառի սոխակին ի պատիւ փայլուն քերթուածներ յօրինեցին:

Այդ գրքերը տարածուեցին ամեն կողմ, և նրանցից մի քանիսը հասան մինչև իսկ կայսրի ձեռքը: Նա, այն ժամանակ, մի ոսկեայ աթոռի վրայ բազմեց և սկսեց նրանց