Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպով զարդարուած էր։ Ու այդ պարտէզը տարածւում էր այնքան հեռո՜ւ, հեռու, այնքան հեռո՜ւ, այնքան հեռո՜ւ, որ պարտիզպանն անգամ, նրա ծայրը չէր տեսել բնա՛ւ։ Գնալով առաջ, միշտ դէպի առաջ, մարդ հասնում էր բարձր ծառերով և սիրուն լիճերով զարդարուած մի հոյակապ անտառի: Այդ անտառը ձգւում էր մինչև ծովը, որ շատ կապոյտ ու շատ խոր, ծեծում էր նրա ափերը: Մեծ նաւեր՝ կարող էին եզերքին մօտենալ, համարեա՛ մտնել բարձրաբերձ ծառերի շուաքի տակ:

Մի սոխակ, ալիքների վերև կախուած ճիւղերից մէկի վրա բոյն էր դրել, ու ա՜յնչափ հրաշալի կերպով էր երգում, որ՝ աղքատիկ ձկնորսները՝ թէպէտև ապրուստի ծանր մտահոգութիւններով լցուած՝ փոխանակ իրանց ուռկանները ջրից հանելու, կանգ էին առնում գիշերը և լսում սոխակին:

—Ա՜խ, Աստուած, ինչ գեղեցի՜կ է, ասում էին նրանք:

Այնուհանդերձ, նրանք ստիպուած լինելով իրանց աշխատանքին խորհելու, ակամայ հրաժարւում էին թռչնիկի երգից: Բայց