Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Ես ինքս էլ նրա մասին ոչինչ չեմ լսել բնա՛ւ, պատասխանեց թիկնապահը: Նա արքունիք ներկայանալու պատիւը չէ ունեցել երբէ՛ք։

—Պէ՛տք է որ, այս երեկոյ, նրան ներկայացնէք ինձ և նա երգէ՛ իմ առաջ, ասաց կայսրը: Ամեն մարդ իմ տիրացած գանձերին ծանօթ է, մինչդեռ ես ոչինչ չը գիտեմ նրանց մասին:

—Ես նրա մասին ոչինչ չեմ լսել երբէք, կրկնեց թիկնապահը, բայց կը փնտռեմ և կը գտնեմ։

Բայց ո՞րտեղից պէտք է գտնէր:

Թիկնապահը բարձրացաւ և իջաւ բոլոր սանդուղներից, անցաւ նրբանցքներից և սրահներից, պատահած անձերին հարցուփորձ արեց, բայց ո՛չ ոք տեղեկութիւն ունէր սոխակի մասին:

Նա վերադարձաւ ուրեմն կայսրի մօտ և ասաց, որ իրանց գրքերում այդ բանը գրող մարդիկ, անշուշտ մի հէքիաթ էին ուզեցել պատմել.

—Ձերդ կայսերական վեհափառութիւնը անկարող է երևակայել, թէ մարդիկ ի՜նչ բաներ են գրում, Աստուած իմ, ի՜նչ