բաներ գրում։ Նրանց ամեն գրածները պարզ յերիւրանքներ և ցնորամտութիւններ են:
—Բայց, ա՛յն գիրքը՝ որտեղ ես այլ կարդացի, ասաց կայսրը, Ճաբոնի հզօր կայսրի կողմից է ինձ ուղարկուած. հետեւաբար ստութիւններ չի՛ կարող պարունակել։ Պէ՛տք է որ սոխակին լսեմ. պէ՛տք է որ այս գիշեր իսկ նա այստեղ լինի. ես նրան շնորհում եմ իմ բարձր հաճութիւնը. ու եթէ նա այստեղ չը լինի, կը հրամայեմ որ, ընթրելուց յետոյ, բոլոր պալատականներին փորի վրայ կոխոտեն:
—Ձինկ-պէ՜, ասաց թիկնապահը, և նորից սկսեց բարձրանալ և իջնել սանդուղներից, անցնել նրբանցքներից և սրահներից պալատականների կեսը նրան հետևեցին, որովհետև նրանք մազի չափ անգամ ցանկութիւն չունէին, որ իրանց լեցուած, տկռած փորի վրայից քայլեն:
Որքա՜ն հարցեր տուին նրանք հրաշալի սոխակի մասին, որին, բացի պալատականներից արար-աշխարհ ճանաչում էր:
Վերջապէս, նրանք խոհանոցում մի խեղճ, փոքրիկ աղջկայ պատահեցին որ ասաց.
—Օ՜, Աստուած իմ, ես լաւ եմ