են, ասաց փոքրիկ խոհարարուհին: Մենք սոխակից հեռու ենք գտնւում տակաւին:
Ճահիճի դորտելն սկսեցին կռկռալ։
—Ա՜խ Աստուած, այս ո՜րքան գեղեցիկ է, ասաց արքունական մատռապետը։ Ես լսում եմ մեծ յափշտակութեամբ։ Այս ձայնը նոյնքան ներդաշնակ է, որքան եկեղեցու փոքրիկ զանգակների ղօղանջը:
—Ո՛չ, դրանք գորտերն են, ասաց փոքրիկ խոհարարուհին, բայց կարծում եմ որ մենք նրան շուտով կը լսենք:
Ու ահա՛ և սոխակը, որ սկսում է երգել.
—Նա է, ասաց փոքրիկ աղջիկը. լսեցէ՛ք, լսեցէ՛ք։
Ու նա մատով ցոյց էլ տալիս մի փոքրիկ փոքրիկ, մոխրագոյն թռչուն ճիւղերի մէջ, վերևում:
—Կարելի՛ բան է, բացականչեց թիկնապահը, ևս նրան երբէ՛ք այդպէս չէի երևակայում։ Ի՜նչ պարզ կերպարանք: Նա անշուշտ իր գոյնը նետել է, այսքան մեծ անձնաւորութիւններից շրջապատուած տեսնելով իրան:
—Փոքրի՛կ սոխակ, գոչեց փոքրիկ խորհարարուհին, մեր շնորհաշուք կայսրը փափագում է որ դուք երգէք նրա առաջ։