ճանաչում սոխակին: Որչա՜փ գեղեցիկ է նա երգում: Ինձ թոյլ տուին, ամեն երեկոյ, իմ հէգ հիւանդ մօր տանել սեղանի աւելցուքը. իմ մայրը բնակւում է հեռո՜ւն, ծովափի մօտ, ու երբ ես տուն եմ գնում, հանգչում եմ մի քիչ անտառում և լսում եմ սոխակի դայլայլիկը: Յաճախ աչքերս լեցւում են արտասուքով, որովհետև նրա երգը ինձ այնքան հաճոյք է պատճառում, որքան իմ մօր համբոյրը։
—Փոքրի՛կ խոհարարուհի, ասաց թիկնապահը, ես քեզ պաշտօնական խոհարարուհի կը դարձնեմ, և թոյլտւութիւն կը շնորհեմ դիտել կայսրի ճաշելը, եթէ դու կարողանաս մեզ սոխակի մօտ առաջնորդել, որովհետև նա այսօր երեկոյթի է հրաւիրուած արքունիքում:
Նրանք մեկնեցան դէպի անտառ, ուր սովորաբար երգում էր սոխակը: Ճանապարհի մէջտեղում, մի կով սկսեց բառաչել.
—Օ՜հ, ահաւասիկ նա՛, ասաց թիկնապահը։ Ի՜նչ ուժեղ ձայն, մի փոքրիկ թռչնի համար։ Ինձ թւում է, հոգիս վկայ, որ այդ ձայնը ես արդէն լսել եմ։
—Ո՛չ, դրանք կովերն են, որ բռաչում