Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Հիանալի՜ է, ասացին բոլոր պալատականները:

Ու այն անձը, որ բերել էր արհեստատական թռչունը, նորին կայսերական վեհափառութեան գլխաւոր սոխակամատոյցի տիտղոսն ստացաւ:

Նրանց՝ միասին երգել տուէ՛ք. գելեցիկ զուգերգ (դուէտ) կը կազմեն, ասաց կայսրը:

Ու նրանց միասին երգել տուին. բայց զուգերգը չէր էլ յաջողւում բնա՛ւ, որովհետև ճշմարիտ սոխակը երգում էր իր բնական ներշնչման համաձայն, մինչդեռ միւսը հնազանդւում էր մեքենական գլանների շարժման:

—Յանցանքը սրանը չէ, ասաց արքունական նուագախմբի պետը, արհեստական սոխակին ցոյց տալով, որովհետև նա կատարելապէս չափով է երգում և ասես, թէ իմ եղած դպրոցում է պատրաստուած:

Նրան մենակ երգել տուին: Նա նոյնքան յաջողութիւն ունեցաւ, որքան իսկական սոխակը: Նա աւելի հաճոյատեսիլ էր, որովհետև փայլում էր պալատական կանանց