Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապարանջանների և մեծ գնդասեղների նման:

Նա՝ մի և նոյն կտորը եռեսուն և երեք անգամ երգեց ու առանց ամենաթեթև յոգնութեան: Նրա ունկնդիրները ցանկանում էին նորից կրկնել տալ, բայց կայսրը մտածեց թէ օրինական էր հերթը տալ կենդանի սոխակին... Բայց ո՞ւր էր նա: Ոչ ոք նկատել էր, որ նա պատուհանից թռչել էր վերադառնալու համար իր դալարազարդ անտառը:

—Այս ի՞նչ բան է, ասաց կայսրը. բոլոչ պալատականները զայրոյթից մռլտում էին ու սոխակին «ապերախտ» էին անուանում:

—Բարեբաղդաբար, երկուսից լաւագոյնը այստեղ է, ասացին նրանք. ու մի և նոյն կտորը արհեստական թռչունին եռեսուն և չորրորդ անգամ երգել տալով մխիթարուեցին:

Այդ պարոնները չը կարողացան սակայն, այդքան կրկնութիւնից յետոյ, եղանակը անգիր իմանալ, որովհետև շատ դժուար էր:

Ու նուագախմբի պետը բառ չը գտաւ