Այս էջը սրբագրված է
ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ ԵՒ ԼՈՒՑԿԻՆԵՐԸ
Օդը ցուրտ էր: Ձիւն էր գալիս և գիշերը հեռու չէր։ Տարուայ վերջին երեկոն էր, կաղանդի նախընթաց օրը: Մի խեղճ, փոքրիկ աղջիկ՝ գլխաբաց և բոբիկ՝ այդ ցրտի և մթութեան մէջ, փողոցից անցաւ: Նա՝ ճիշդ է, տնից դուրս գալու ժամանակ հողաթափներ ունէր, բայց նրանք երկար ժամանակ նրա ոտքին չը մնացին: Մեծ հողաթափներ էին, որ իր մայրը գործ էր ածել արդէն, այնքան մե՜ծ, որ փոքրիկը՝ երկու կառքի մէջտեղ մնալով՝ փողոցի մի կողմից միւսըն շտապագին անցնելիս նրանց կորցրեց: Հողաթափներից մինը իսկապէս կորավ, գալով միւսին՝ մի չարաճճի նրան չափշտակեց տարաւ, իր փոքրիկ երեխային օրորոց շինելու դիտաւորութեամբ, երբ երկինքը նրան մի երեխայ պարգևէր:
2