— 18 —
Փոքրիկ աղջիկը քայլում էր փոքրիկ բոբիկ ոտներով, որոնք կարմրել և կապտել էին ցրտից: Նա իր հին գոգնոցի մէջ մեծ քանակութեամբ լուցկի ունէր, և ձեռքին կրում էր լուցկու մի ամբողջ ծրար: Այդ օրը՝ նրա համար մի վատ օր էր, որովհետև ոչ ոք նրա լուցկիներից չէր գնել, և նա կոպէկ անգամ չունէր: Նա շատ էր քաղցած, շատ մրսած էր և շատ խղճալի կերպարանք ունէր: Խե՜ղճ փոքրիկ: Ձիւնի քուլաները թափւում էին նրա երկար, խարտեաշ մազերի վրայ, որոնք նրա վզի շուրջը սիրուն խոպոպներ էին կազմում։ Բայց նա չէր էլ խորհում իր խոպոպ մազերի մասին: Պատուհանները լոյսից շողշողում էին. խորովածների հոտը փողոցը լեցրել էր։ Նոր Տարիի նախորդ գիշերը— ահա՛ նա ինչի՞ մասին էր մտածում։
Երկու տների մէջտեղում, նա նստեց և կուչ եկաւ: Ցուրտը հետզհետէ նրա ոսկորա ների ծուծն էր թափանցում, բայց նա չէր համարձակում տուն վերադառնալ, որովհետև նա մի տուփ լուցկի անգամ չէր ծախել, և անկարող պիտի լինէր ո՛չ մի կոպեկ տուն տանելու: Հայրը նրան պիտի ծեծէր,