Այս էջը սրբագրված է
ՍԻՍԵՌԻ ՎՐԱՅ ՊԱՌԿՈՂ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ
Կար մի անգամ՝ մի իշխան, որ ուզում էր ամուսնանալ մի իշխանուհու հետ, բայց մի ի՛սկական իշխանուհու հետ: Նա աշխարհը շրջեցաւ նրան գտնելու համար: Իրա՛ւ, պատահեցաւ շատ իշխանուհիների, բայց չէր կարողանում վստահ լինել, նրանց հարազատութեան մասին: Միշտ նրանց վրայ գտնում էր մի ինչ-որ բան, որ կասկած էր ներշնչում։ Հետևաբար, տրտում, տխուր վերադարձաւ:
Մի գիշեր, օդը սարսափելի էր. կայծակները իրար խաչաձևում էին, երկինքը գոռում էր ու հեղեղի նման անձրև էր գալիս: Ահռե՜լի բան էր: Մէկը դղեակի դուռը բաղխեց, ու ծեր թադաւորը շտապեց, դուռը բացաւ:
Դա մի իշխանուհի էր։ Բայց, Տէ՜ր