— 25 —
Աստուած, ո՜րքան անճանաչելի էր դարձել նա անձրևից և փոթորկից։ Նրա մազերի և զգեստների վրայից ջուրը կաթկթում էր, կօշիկների ծակից ներս էր մտնում և կրունկից դուրս էր հոսում։ Այնուհանդերձ նա իրան ցոյց տուեց իբրև մի իսկական իշխանուհի:
«Մենք շուտով կարող ենք հասկանալ թէ ի՞նչ է նա» մտածեց պառաւած թագուհին: Ու առանց ձայն հանելու, մտաւ ննջասենեակ, վերցրեց մահճակալի բոլոր դէօշէկներն ու վերմակները և նրանց տակ դրեց մի սիսեռ։ Յետոյ դէօշէկների վրայ քսան դէօշէկ էլ աւելացրեց: Իշխանուհին այդտեղ պառկեց: Հետևեալ առաւօտ նրան հարցրին թէ ի՛նչպէս էր անցկացրել գիշերը:
— Շա՛տ վատ, պատասխանեց: Ամբողջ գիշերը աչքերս գրեթէ չը փակեցի. չը գիտեմ ի՛նչ կար անկողնի տակ, մի ինչ որ կարծր բան, որ բոլորովին կապտացրեց մորթս։ Ի՞նչ տանջանք, Աստուա՜ծ իմ։
Այս պատասխանից հասկացան, որ նա մի ճշմարիտ իշխանուհի էր, քանի որ քսանից աւելի դէօշէկների տակից մինչև անգամ։