Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 32 —

ծաղիկը և վերջին անգամ համբուրեց։ Մի տարի է արդէն, որ երեխան Աստուծոյ մօտ է, ու մի տարի է, որ ծաղիկը պատուհանի եզերքին անխնամ մնալով չորացաւ: Տնից փոխադրուելու օրը ծաղկամանը նետեցին փողոցի աղտեղութիւնների մէջ, ու ահա՛ այդ խե՜ղճ, թառամած ծաղիկն էր, որ մենք հաւաքեցինք, որովհետև նա շատ աւելի մեծ հաճոյք պատճառեց իր տիրոջ, քան թագաւորական պարտէզի մի շքեղ ծաղիկ:

Բայց դու ի՞նչպէս գիտես այդ բոլորը, հարցրեց երեխան:

—Գիտե՛մ, պատասխանեց հրեշտակը, որովհետև ես էի այն հիւանդ փոքրիկ երեխան, որ կռնատակին փայտեր դրած քայլում էր։ Ես լաւ եմ ճանաչում իր ծաղիկը։

Ու երեխան՝ բաց անելով ամբողջապէս իր աչքերը, հրեշտակի շողշողուն վսեմ դէմքը դիտեց։ Հասել էին արդէն. նրանք տան Դրախտ, ուր ուրախութիւնն և երջանկութիւնը յաւիտենական են: Երբ, բարի Աստուած՝ մեռած երեխային սեղմեց իր կրծքին, նրան՝ միւս հրեշտակի նման թեւեր