Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 31 —

չէր տեսել: Մի օր հարևանի որդին նրան, կաղամախիի մի ճիւղ բերաւ: Նա այդ ճիւղը բռնում էր իր գլխի վրայ և այնպէս էր կարծում, թէ հանգչել է բարձր ծառերի տակ, որի միջից աղօտ փայլում է արեգակը, և որի վրայ բիւրաւոր թռչնիկներ երգում են զմայլելի կերպով:

Հարևանի որդին, գարնան մէջ, դաշտի մի քանի ծաղիկներ էլ բերաւ, որոնց մինը պատահմամբ արմատ ուներ: Նա այդ ծաղիկը տնկեց մի թաղարի մէջ, դրաւ պատուհանի առաջ, անկողնու մօտ: Բարեբաղդաբար ծաղիկն աճեց, ճիւղեր արձակեց և ամեն տարի նոր ծաղիկներ արտադրեց: Դա՝ հիւանդ երեխայի պարտէզն էր, նրա միակ գանձը՝ այս աշխարհի վրայ։ Երեխան իր ծաղիկը ջրում էր, խնամում էր և թաղարը դնում էր միշտ այնպիսի ձևով՝ որ արեգակի ճառագայթները՝ լուսամուտից խփէին ուղղակի նրան: Այսպէս ծաղիկը, ամեն օր զարգանում էր և գեղեցկանում: Նա ծաղկում էր միմիայն հիւանդի համար. նրա համար և տարածում էր իր բուրմունքը: Երբ բարի Աստուածն երեխային իր մօտ կանչեց, նա մեռնելուց առաջ կռացաւ դէպի