Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտաւ այն սրահը, որտեղ երկու խարդախները աշխատում էին դատարկ ոստայնների առաջ։ «Տէր Աստուած, մտածեց նա, աչքերը մեծ մեծ բանալով, ես ոչինչ չեք տեսնում»: Բայց մի բառ անգամ չասաց, որ բան չէր տեսել։

Երկու ջուլհակները խորհուրդ տուին, որ աւելի մօտենայ, և յետոյ հարցրին, թէ ի՞նչպէս է գտնում՝ նա նկարները և գոյները։ Ծերունի նախարարը հայեացքը ոստայնների վրայ սևեռեց, բայց դարձեալ ոչինչ չը տեսաւ, այն պարզ պատճառով, որ ոչինչ չը կար:

«Տէր Ասաուած, մտածեց նա, չը լինի թէ ես իսկապէս անկարող եմ ու անպէտք, քանի որ չեմ տեսնում կերպասը: Բայց աշխատենք, որ իմ մասին չը կասկածեն: Ես չեմ համարձակում խոստովանել, թէ կերպասը ինձ անտեսանելի է»:

—Հը՜, լաւ, ի՞նչպէս էք գտնում կերիպասը, հարցրեց ջուլհակներից մինը։

—Հիանալի՜ է, պարզապէս հիանալի՜, պատասխանեց նախարարը ակնոցները դնելով: Մէկ մտիկ տուէք այս գոյներին և այս