Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանուածքին... Այո՛, կասեմ Մեծ-Դքսին, որ շատ գոհ մնացի։

—Այդ մի բարեբաղդութիւն է մեզ համար, ասացին ջուլհակները, և սկսեցին նրան ցոյց տալ երևակայական գոյներ և նկարներ։

Ծեր նախարարը մեծ ուշադրութեամբ լսեց, որպէս զի նրանց բոլոր բացատրութիւնները կրկնի Մեծ-Դքսի առաջ: Խաբեբաները անդադար արծաթ, մետաքս և ոսկի էին պահանջում ու բոլորը գրպանում։