դաշտը հինգ ձիով է հերկում՝ շաչեցրեց մտրակը աղաղակելով.
—Դէ՜հ, վարեցէ՛ք իմ ձիեր։
—Հիմա «դէ՛հ, վարեցէ՛ք, իմ ձիեր»ը քեզ ցոյց կը տամ, ասաց մեծ Կլօս ու մի լախտ վերցնելով՝ այնպիսի ուժգին հարուած տուաւ փոքրիկ Կլօսի ձիու ճակատին, որ ձին վայլ ընկա ու հոգին փչեց։
Նրա տէրն սկսեց լալ ու ողբալ: Յետոյ մեռած կենդանու կաշին քերթեց, քամիի դիմաց չորացրեց, մի պարկի մէջ դրաւ և քաղաք գնաց ծախելու:
Ճանապարհը երկար էր: Պէտք էր անցնել մի մեծ անտառի միջից։ Օդը սարսատփելի կերպով վատ էր։ Փոքրիկ Կլօս ճանապարհը կորցրեց: Գիշերը վրա հասած լինելով՝ ստիպուեց քաղաք վերադառնալու մտքից հրաժարուել։
Ճանապարհի մօտ կար մի մեծ ագարակ. թէպէտև պատուհանի արտաքին փեղկերը փակուած էին, բայց նրանց միջից լոյս էր երևում։ «Գուցէ կարողանամ գիշերն այստեղ անցկացնել», մտածեց նա, և գնաց դուռը բաղխեց։
Կինը բաց արեց։ Բայց, երբ իմացաւ