Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աւելի ուժով կոխեց կաշու վրայ և կրկին ճարճատեցրեց:

—Էդ ի՞նչ կայ պարկում, հարցրեց գիւղացին։

—Մի վհո՜ւկ, պատասխանեց Կլօս. նա չի ուզում, որ մենք բրինձ ուտենք: Ինձ ասում է, որ կախարդութեամբ մեզ համար փռան մէջ դրել է տապակած միս, ձուկ և կարկանդակ:

—Անկարելի՜ է այդ, բացականչեց գիւղացին: Բայց անմիջապէս թռաւ դէպի փուռը, բացաւ դռնակը և այնտեղ գտաւ այն հիանալի կերակուրները, որ իր կինը թագցրել էր: Նա կարծեց թէ վհուկն էր գործել այդ հրաշքը։ Կինը չհամարձակեց մի բան ասել, և ամենը դրեց սեսղանի վրայ, և նրանք սկսեցին ուտել ձուկ, տապակած միս և կարկանդակ:

Կլօսը նորից ճարճատեցրեց մորթին:

—Ի՞նչ է ասում այժմ, հարցրեց գիւղացին:

—Նա ասում է, որ երեք շիշ գինի է դրել փռան մէջ:

Կինը բերաւ գինին, և ամուսինը խմելով հետզհետէ զուարթացաւ. նա շատ է