Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուզում փոքրիկ Կլօսի պարկի մէջ գտնուած վհուկի նման մի վհուկ ունենալ:

—Ես կամենում եմ, որ նա ինձ ցոյց տայ սատանային, ասաց գիւղացին. այդ՝ մեծ հաճոյք կը պատճառէր ինձ:

—Իմ վհուկը կարող է կատարել բոլոր ցանկութիւններս, ասաց Կլօս. Նրա միջոցով ես քեզ ցոյց կը տամ սատանային: Յետոյ նա ճարճատեցրեց հորթին:

—Լսո՞ւմ ես, վհուկը «այո՛» է ասում. բայց սատանայի տեսքը սարսափելի է:

—Օ՜, ես չեմ վախենում. ի՞նչ կերպասրանք ունի:

—Նա ձեր առաջ կը ներկայանայ մի տիրացուի կերպարանքով:

—Ո՜ւֆ, ինչ վատ տեսք ունի, ես չեմ կարող տանել մի տիրացուի րեխը... բայց հո՛գ չէ, միայն թէ ինձ թող չը մօտենայ:

Փոքրիկ Կլօս ականջ դրաւ պարկին, որպէս թէ վհուկի խօսքերը լսելու համար:

—Ի՞նչ է ասում:

—Նա ասում է, որ եթէ հեռուն, անկիւնում գտնուած մեծ արկղը բանաք, այնտեղ կը գտնէք սատանային։ Բայց պէտք է լաւ պահէք կափարիչը, որպէս զի նա չը փախչի։