—Չե՛մ կարող, պատասխանեց փոքրիկ Կլօս. մէ՛կ մտածիր թէ ո՜րքան օգտակար է նա ինձ:
Դու ինձ կը բաղդաւորացնէիր, ասաց գիւղացին պնդելով:
—Լա՛ւ, թո՛ղ այդպէս լինի, ասաց վեջապէս փոքրիկ Կլօս, քանի որ դու ինձ հիւրընկալեցիր մի գրիւ արծաթի փոխարէն կը տամ՝ քեզ իր վհուկը. բայց լա՛ւ չափիր:
—Անհո՛գ կաց, միայն թէ ես կը խնդրէի քեզ այդ արկղը այստեղից տանել։ Ես չեմ ուզում, որ նա մնայ տանը մի րոպէ աւելի: Գուցէ սատանան միշտ այնտեղ է։
Փոքրիկ Կլօս գիւղացուն տուաւ իր պարկը՝ մէջի չոր կաշիով. փոխարէն ստացաւ մի գրիւ արծաթ դրամ և բացի այդ, մի մեծ ձեռնասայլակ՝ դրամն ու արկղը փոխադրելու համար:
—Մնա՛ք բարե՜աւ ասաց հեռացաւ։ Անտառի միւս կողմում, նա կանգ առաւ մի նոր շինուած կամրջի վրայ, որի տակից անցնում էր մի խոր գետ, և բարձրաձայն ասաց.
—Ի՞նչ անեմ այս անպիտան արկղը. կարծես թէ քարով լիքը լինի. ես արդէն