Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իմանայ, որ իմ միակ ձին, ինձ այսքան հարստացրեց: Յետոյ նա մեծ Կլօսի մօտ ուղարկեց մի երեխայի՝ նրանից մի գրիւ փոխ վերցնելու համար:

«Ի՞նչ պիտի անէ գրիւը», մտածեց մեծ Կլօս։ Ու նրա յատակը կուպրով ծեփեց:

Երբ փոքրիկ Կլօս գրիւը վերադարձրեց, յատակին երեք արծաթեայ դրամ կպած էր:

«Զարմանալի է, ո՞րտեղից է վերցրել այդքան դրամը» գոչեց նա, և անմիջապէս վազեց փոքրիկ Կլօսի մո:

—Ո՞րտեղից վերցրիր այդքան դրամը:

—Իմ ձիու կաշուից, որը երէկ երեկոյեան ծախեցի:

— Քո ձիու կաչուի՜ց, դու նրան շատ լաւ գնով ես ծախել, ասաց մեծ Կլօս. յետոյ շուտով վերադարձաւ տուն, վերցրեց մի կացին, չորս ձիերին էլ սպանեց, նրանց քերթեց և մորթիները տարաւ քաղաք:

«Կաշի՜, կաշի՜, կաշի գնող չը կա՞յ», աղաղակում էր նա փողոցներում:

Բոլոր կօշկակարները և կաշեգործները վազեցին կաշու զինն իմանալու: