Իւրաքանչիւրը մէկ գրիւ արծաթ արժէ, պատասխանեց մեծ Կլօս:
—Գի՛ժ ես, ի՞նչ ես, դու կարծում ես որ մենք գրիւներով դրամ ունենք:
—Կաշի՜, կաշի՜, շարունակեց, ո՞վ է ուզում կաշի գնել. և եթէ մէկը սակարկէր, «իւրաքանչիւրը մի գրիւ արծաթ դրամ արժէ», պատասխանում էր միշտ:
—Ուզում է մեզ ծաղրել, ասացին վերջապէս ամենքը. ու կօշկակարները վերցրին իրենց թոկերը, կաշեգործները իրանց գոգնոցները և սկսեցին մեծ Կլօսին լաւ թակել.
—Մենք քո կաշին այնպէս կանենք, որ կը կարմրի և կը կապտէ, ասացին, փասա փուսադ հաւաքելով կը կորսուի՞ս, թէ չէ:
Ու մեծ Կլօս հարուածների միջից հար զիւ կարողացաւ փախչել։
—Լա՛ւ, ասաց տուն մտնելով. այս բոլորի պատճառը փոքրիկ Կլօսն է. պիտի սպանեմ նրան:
Փոքրիկ Կլօսի պառաւ ստնտուն մեռել էր։ Թէպէտև նա շատ վատ էր վարուել նրա հետ, բայց փոքրիկ Կլօսը նրա և վրայ լաց եղաւ: Պառկեցրեց մեռելին իր