Այս էջը սրբագրված է
—Ա՜, արաղը ինձ զօրացրեց, ասաց, է՜ս լաւ եղաւ:
Գետակ հասնելով՝ հովուին ջուրը գցեց ու բղաւեց.
—Դէ՛, եթէ կարող ես, նորից ինձ խաբիր։
Յետոյ ուրախ զուարթ վերադարձաւ: Բայց այնտեղ, ուր ճանապարհները միանում էին, նա ապշեց. ո՞ւմ տեսնէր լաւ. փոքրիկ Կլօսին, որ եղների և կովերի մի հօտ էր արածեցնում:
—Ի՞նչ, գոչեց մեծ Կլօս, քեզ չը խեղդե՞ցի։
—Ինչպէս չէ՞, կէս ժամ սրանից առաջ ինձ գգցեցիր գետակի մէջ։
—Որտեղի՞ց է ուրեմն այս գեղեցիկ հօտը։
—Ո՞րտեղից պիտի լինի, ջրի՜ց եմ հանել. բայց գիտե՞ս թէ ի՞նչպէս: Նախ թոյլ տուր, որ քեղ շնորհակալութիւն յայտնեմ ինձ ջուրը գցած լինելուդ համար, որովհետև, ինչպէս տեսնում ես, այժմ ես՝ մինչեւ մահս հարուստ եմ: Պարկի մէջ, ես վախից դողում էի. քամին սուլում էր իմ ականջների տակ, երբ