Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դու ինձ սառը ջրի մէջ գցեցիր: Անմիջապէս յատակն իջայ՝ առանց որ և է վնաս կրելու, որովհետև յատակի վրայ երկար, փափուկ խոտ բուսած էր: Շուտով պարկի բերանը բացուեց, ու մի գրաւիչ, սպիտակ հագնուած օրիորդ, որ գլխին ունէր դալարազարդ պսակ, բռնեց ձեռքիցս և ասաց.

—Ես քեզ էի սպասում, իմ փոքրիկ Կլօս. տե՛ս ի՜նչ սիրուն նուէր պէտք է անեմ քեզ։

Ու ինձ ցոյց տուաւ եղների և կովերի մի մեծ նախիր: Շատ քաղաքավարի կերպով շնորհակալութիւն յայտնեցի և խնդրեցի, որ ինձ ցոյց տալ ցամաք ելնելու ճանապարհը: Տեսնո՞ւմ ես, մեծ Կլօս, գետակը՝ ուրիշ բան չէ, բայց եթէ գեղեցիկ ծառերով, կանաչադեղ դաշտերով և անուշահոտ ծաղիկներով զարդարուած մի մեծ ճանապարհ՝ ծովային բնակիչների համար: Գետակու ես իմ գլխի վերև զգում էի ձկների լողանալը: Հովիտներում, ամեն կողմ, գեր և հիանալի հօտեր էին արածում. շուտով՝ մի ծանծաղուտից ցամաք - ելայ հօտիս հետ ահաւասիկ այժմ կանգնել եմ քո առաջ:

—ի՞նչ բաղդ ունե՛ս, ես քեզ նման