Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ո՛չ իր անցած քաղաքներն և ո՛չ էլ պատանհած մարդկանցն էր ճանաչում:

Առաջին գիշերը, հարկադրուեց պառկելու դաշտում, չոր խոտի մի դէզի վրայ, որովհետև ուրիշ անկողին չունէր: Նա ուղղակի սքանչացաւ. թագաւորը իրանից հանգիստ չէր կարող լինել: Ամբողջ դաշտը, իր լճակով, իր չոր խոտով և իբրև առաստաղ՝ իր կապոյտ անսահման երկնքով՝ իսկապէս հրաշալի մի ննջասենեակ էր կազմում։ Մարգագետինը՝ իր կարմիր և սպիտակ փոքրիկ ծաղիկներով, ասես մի գորգ լինէր, որը պսակազարդում էին թմբիի մացառներ և վայրի վարդենիներ: Լճակը՝ իր յստակ սառը ջրով՝ աղբիւրի տեղ էր ծառայում. եղէգները՝ խոնարհուելով՝ «բա՛րի լոյս, բա՛րի երեկոյ» էին մրմնջում. լուսինը՝ իբրև մի մեծ լամբար, կապոյտ առաստաղից կախուել էր և վախենալու կարիք չը կար, որ այդ լամպան շրջելով վարագոյրները բռնկցնէր: Ժան՝ կարող էր ուրեն քնել հանգստութեամբ, առանց երկիւղի: Ու նա քնեց: Երբ զարթնեց, արեգակը ծագել էր արդէն և թռչնիկները ծլւլում էին շուրջը և կարծես ասում էին.