Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պառաւը ու գլխով մի այլանդակ շարժում արեց: Երևում էլ որ նա հեշտութեամբ չէր ուզում իր գաւազաններից հրաժարուել. բայց միւս կողմից, շատ անախորժ բան էր, սրունքը կոտրուած՝ պառկել այդպէս ճանապարհի մէջտեղում։ Հետևաբար, պառաւը յանձնեց երեք գաւազանները օտարականին, որ սպեղանին նրա սրունքի վրայ քսելով առողջացրեց ու պառաւը առաջուանից աւելի հաստատ քայլերով հեռացաւ: «Ի՞նչ հրաշագործ սպեղանի» մտածեց ժան:

—Ի՞նչ ուզուք ես անել այդ երեք գաւազանները հարցրեց Ժան իր ուղեկցին:

—Սրանք երեք փոքրիկ, սիրուն աւելներ են, որոնց պէտք ունեմ. ես մի քիչ տարօրինակ մարդ եմ:

Նրանք բաւական երկար քայլեցին։

—Տե՛ս փոթորիկը մօտենում է, ասաց Ժան. այդ ամպերը որչափ սև են ու սարսափելի:

—Ո՛չ, պատասխանեց ուղեկիցը. դրանք ամպ չեն, լեռներ են: Երբ մարդ այդ լեռների վրայ է բարձրանում, հասնում է եթերի ծոցը. ամպերն անգամ ներքև են մնում: Հաւատա՛ ինձ որ այնտեղից բնութեան տեսքը