բանից օգտուելով՝ մի ոստիւն արեց մինչև թատրոնը և թագուհիի նուրբ մէջքից խածաւ։ Չա՜թ, չո՜ւթ: Ա՜հ սարսափելի էր:
Խաղը ցոյց տուող խեղճ մարդը վշտից յուսահատութիւնից ձեռներն էր ճկում, որովհետև ցլաչունը՝ թագուհիին՝ նրա տիկնիկներից ամենագեղեցկին՝ գլուխն էր կերել։
Բայց, երբ ամենքը մեկնեցան, Ժանին ընկերացող օտարականը խոստացաւ շուտով դրստել թագուհուն գլուխը: Նա վերցրեց իր փոքրիկ ամանը, և տիկնիկին շփեց այն սպեղանիով, որի շնորհիւ առողջացրել էր արդէն աղքատ պառաւի սրունքը: Տիկնիկն անմիջապէս բժշկուեց: Նա կարողանում էր խաղալ մինչև իսկ առանց թելի: Խօսելու կարողութիւնն էր միայն պակասում։ Տէրը սքանչացած էր, նրա առանց թելի պարելը տեսնելով: Իր տիկնիկներից և ոչ մինը կարող էր այդպէս ինքն իրան պարել:
Գիշերը, երբ պանդոկում ամեն մարդ արդէն պառկել էր, մէկը՝ մի քանի անգամ այնպէս խորը հառաչեց, որ բոլորը զարթնեցին և վեր կացան, իմանալու համար թէ ո՞վ էլ այդ հառաչողը: Խամաճիկների տէրը վազեց թատրոն, որովհետև հառաչանքի