Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձայնը այնտեղից էր գալիս: Բոլոր տիկնիկները՝ թագաւորը՝ թիկնապահների մէջտեղում, խառն ի խուռն պառկել էին: Նրանք էին ահա՛ ողբագին հառաչում, որովհետև շատ փափաքում էին որ նրանց էլ սպեղանիով շփեն, որպէս զի կարողանան իրանք իրանց շարժուել։ Թագուհին ծունր դրեց և իր փոքրիկ ոսկի թագը ներկայացնելով սաց.

—Առէ՛ք, բայց շփեցէ՛ք սպեղանիով ամուսնուս և պալատականներիս:

Այն ժամանակ, թատրոնի հէգ տեսուչը անկարող եղաւ իր լացը զսպելու և խոստացաւ ներկայացման բոլոր արդիւնքը տալ, միայն թէ Ժանի ուղեկիցը հաճէր իր ամենագեղեցիկ տիկնիկներից չորսին կամ հինգին սպեղանիով շփել։ Բայց ուղեկիցը, ի փոխարէն, տնօրէնի կողքից կախուած սուրը միայն պահանջեց։ Տնօրէնը ուրախութեամբ ընդունեց պայմանը: Ժանի ընկերը անմիջապէս սպեղանիով շփեց վեց տիկնիկներին էլ։ Տիկնիկներն այնքան սիրուն կերպով սկսեցին պարել, որ պանդոկի մէջ գտնւող բոլոր աղջիկները, նրանց օրինակին հետևեցին: Կառապանը պարում էր խոհարարուհու