Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղօթում էր: Նրանք դիտում էին անտառներն ու քաղաքները։ Յանկարծ մի տարօրինակ ձայն լսուեց նրանց վերևից: Բարձրացրին գլուխները: Մի մեծ սպիտակ կարապ սաւառնում էր օդի մէջ։ Նա հիանալի էր, երգում էր այնքան քաղցր, որ նրանք ո՛չ մի թռչնի այդպէս երգելը չէին լսել։ Բայց նրա ձայնը հետզհետէ մարում էր. նա խորնարհեցրեց գլուխը և դանդաղօրէն ընկաւ նրանց ոտքերի առաջ: Նա մեռած էր:

—Այս երկու սպիտակ, մեծ թևերը շատ թանգ արժեն, ասաց ուղեկիցը. վերցնեմ սրանց: Տեսնո՞ւմ ես, լա՜ւ արի, չէ՞, որ սուրը պահանջեցի։

Մի հարուածով մեռած կարապի թեւերը կտրեց և տարաւ: Ճանապարհորդները՝ ամպերի վերևից շատ ու շատ վերստեր կտրեցին անցան, մինչև որ հեռուից նշմարեցին մի մեծ քաղաք, որի հարիւր զանգակատները, արևի տակ, փայլում էին արծաթի նման: Քաղաքի մէջտեղում, մի մարմարեայ, ոսկեզօծ դղեակ էր բարձրանում, որտեղ ապրում էր թագաւորը:

Ժան և իր ընկերը անմիջապէս քաղաք մտնել չուզեցին։ Դադար առին մի պանդոկում,