հետ, սպասաւորը՝ սենեկապանուհու հետ: Բոլորը պարում էին, մինչև իսկ թիակն և ունելիները: Բայց այս վերջինները խաղալ չիմանալով, վայր ընկան: Ի՜նչ ուրախ գիշեր էր:
Հետևեալ օրը Ժան իր ընկերոջ հետ մեկնեցաւ և լեռները, կաղնու մեծ անտառներով ծակծուած բարձր լեռները հասան: Նրանք այնչափ բարձրացան, որ եկեղեցիների զանգակատները երևում էին ցածր, շատ ցածր դալարիքների մէջտեղում, կարմիր փոքրիկ պտուղների նման։ Ու նրանց առաջ բացւում էր մի անսահման հեռապատկեր: Ժան այնքան մեծ տարածութիւն երբէք չէր տեսել: Արեգակի լոյսը իջնում էր թարմ կապոյտ երկնքից: Որսորդները լեռներում փողահարում էին: Այդ ամենը այնքան գեղեցիկ էր ու այնքան յուզիչ, որ Ժան ուրախութիւնից լացաւ և աղաղակեց.
—Բարի Աստուած, դու այնչափ ողորմած ես ամենքի համար, որ ես կը փափագէի քեզ համբուրել։ Քեզ միայն պարտական ենք այս բոլոր շքեղութիւնը։
Ուղեկիցը կանգնել էր, ու նա նոյնպէս ձեռքերը միացրած արեգակի լոյսի առաջ