Jump to content

Էջ:Անի.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոյացնելով դռների նման մի բան այժմ փլված է: Արձանագրություն չէ մնացել կարմիր քարերի վրա և ջուխտ աշտարակները կանգնած են այդտեղ իբրև պատմական հանելուկ, որի բանալին ինչպես երևում է կորած պետք է համարել ընդմիշտ:

Ժողովուրդն ասում է որ այս է Ղոշավանքը՝ «Ղոշա» նշանակում է ջուխտ՝ միմյանց կպած: Բայց սա վանք չէ, այլ միայն գմբեթավոր աշտարակներ: Իսկական Ղոշավանքը տեսնելու համար պետք է այս աշտարակների մոտից մի քանի քայլ առաջ գնալ:

Մեր աոջև բացվեց մի հսկայական ձոր Շիրակի դաշտին հատուկ են այսպիսի անակնկալներ: Միանման հաբթավայր և հանկարծ ոտներիդ տակ փոված ձոր: Ախուրյանի ձորն էր այս մեկը, բայց ինքը՝ Ախուրյանը չէր երևում մեր կանգնած տեղից: Այս կողմից մեր ջուխտ աշտարակների մոտից, ձորի արևելյան եզրը մի ահագին կիսաշրջան է տալիս դեպի հարավ: Այնտեղ ուր այդ կիսաշրջանի վերջին ծայրը գնում, մոտենում է գետի արևմտյան բարձր ափին, երևում են լանջի վրա փռված գյուղական տներ, որոնց միջից բարձրանում է մի հսկա գմբեթ: Ահա այն է Ղոշավանքը կամ ավելի ճիշտ ասած, Հոռոմոսի վանքը:

Կարելի է այստեղ, այս աշտարակների մոտ ժամերով կանգնել, անհագ նայել ոտներիդ տակ փռված գեղեցիկ տեսարանին և չկշտանալ: Կիսաբոլոր ձորը իր լայն ու արձակ հատակով, իր դիք լանջերով բնության ճարտարապետի մի հանդուգն, լայն թռիչքն է ներկայացնում: Գեղեցիկ էր նա մանավանդ օրվա այս ժամին, երբ ստվերները գնալով խտանում, թանձրանամ են, բայց դեռ այնքան հզոր չեն, որ ծածկեն այսպիսի հրաշալի տեսարանները թուխ վարդագույնի տակ: Արեգակ չկա, բայց ամառային օրը իր վերջին րոպեները գեղեցկացնելու համար դեռ շատ լույսեր ու զարդեր է ստանում իր պարզ, կապուտակ երկնքից: Այդ աղոտ քնքուշ լույսերը ինչ սքանչելի խաղեր էին սկսել այս մեծ ձորում՝ մրցելով ամեն կողմից արշավող գիշերային մթության հետ…

Կառքերը մեզ տանում են ձորի կիսաբոլոր ափով և