Էջ:Անի.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայում ենք նրան այս լայն ու մեծ աշխարհի մեջ չկա ուրիշ մի բան, որը նրա պես գրգռե մեր հետաքրքրությունը հափշտակե մեր ուշքն ու միտքը: Զգացմունքը, անհանգիստ բաբախուն զգացմունքը համակում է մարդուն ամբողջապես միտքը գործում է տենդային արագությամբ: Շտապում ես մի րոպե առաջ իմանալ ամեն ինչ, մտքիդ առաջ ես քաշում կարդացած նկարագրություններդ, տեսած պատկերներդ, ուզում ես ամփոփել իրականության մեջ այն. ինչ երևակայություն է եղել մինչև այդ րոպեն, ուզում ես մի ժամ առաջ ամբողջացնել երեկոյան մռայլի մեջ կցկտուր, ցիրուցան, անլույս ու անորոշ երևացող կտորները և իմանալ, թե ինչ է նշանակում Անին, ի՛նչ է տարիներով երևակայածդ. տարիներով մտապատկերի որոշ ձև ստացածը այս իրականության մեջ, այս շոշափելի հողի վրա, այս զով մրսեցնելու չափ զով օդի մեջ:

Տարածությունը, որ բաժանում է մեզ սև ուրվականներից գնալով կարճանում է, Շուտով ահա բայց մեր կառքերը շուռ են գալիս դեպի հարավ֊արևելք, ճանապարհը անփոփոխ ֊ վատ է Շիրակի դաշտավայրը արագ պաղանում է, ցերեկվա լույսը գնալով ավելի ու ավելի տկարանում է:

Անիի ուրվագծերը կորան, անհայտացան։ Շուրջը ամայի տարածություն է, ոչ ձայն ոչ մարգ, ոչ բնակության որևէ նշույլ: Շունչը ծանրանում է: Կորել են նույնիսկ Շիրակի կանաչները: Ինչ֊որ դեղնավուն լերկ տարածություններ են, համարյա առանց բուսականության։ Եվ ճանապարհը երկար անողորմ, հուսահատեցնող: Համբերություն այլևս չկա: Ես միայն իմ մասին չեմ խոսում, իմ ընկերներն էլ միևնուն ճնշված դրության մեջ են:

Կարող եք երևակայել թե մանավանդ այս անգամ այս դրության մեջ ինչ պիտի լիներ մեզ համար մեր կառապանի հետ նայելը և մտրակը դեպի առաջ մեկնելը: Վերջապե՜ս.

― Ղոշավանք, ― արտասանեց նա:

Մենք շուտով հասանք, Ամայի դաշտի մեջ կանգնած էին քարե կարմրագույն երկու աշտարակներ: Նրանք միմյանց կողքի են և կիսով չափ ավերված: Մեկի վրա երևում է փոքրիկ գմբեթ: Կամարը որ միացնում էր այգ երկու աշտարակները