Jump to content

Էջ:Անի.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուտված են այստեղից մինչև Ալափայի ստորոտները մի ամբողջ ծով են ներկայացնում: Հանճարը պոկել է այդ բոլոր կտորները ժայռերի կրծքից հղկել է զարդարել և իր մուրճով ու երկաթե գրչով հանդես է բերել իր հսկայական թռիչքները իր հսկայական սրտի ու զգացմունքների խորհուրդները:

Եվ այդ շինարար գեղեցկացնող ուժը ավելի սիրելի ու պաշտելի է դառնում ձեզ համար այն պատճառով, որ դուք նրան հաղթահարված տապալված դժոխային հանճարի ուժից Ամեն քայլում եք տեսնում, ամեն մի քարի կտորի վրա եք կարդում թշվառացնող, ավերող վայրենի ուժը: Երկու մեծ սկզբունքներ մեկը մարդկային երջանկության, մյուսը մարդկային անբախտության մեկը երկնային ժպիտ, մյուսը սատանայական քրքիջ: Նրանք այստեղ են, ձեր աչքերի առջև, ձեր ոտների տակ: Նրանք գրկված են իրար հետ այն սոսկալի մարտի մեջ որի վբայով: Հարյուրավոր տարիներ են անցել բայց որ այժմ էլ կա անշարժացած է և ներկայացնում է լույսի և խավարի, երկնային ժպիտների և սատանայական քրքիջների մրցությունը, մեկի և մյուսի հաղթանակը, մեկի և մյուսի անկումը:

Հոռոմոսը Անիի արվարձանն էր նրա սիրած փայփայած դաստակերտը: Այստեղ էր գալիս անեցին՝ իր սրտին ու զգացում տալու համար անեցի՝ դա ընդհանուր անուն է: Այստեղ եկող անեցին թագավոր էր իշխան, վաճառական կալվածատեր: Գալիս էին սրանք իրանց փարթամ գրպանով և մանավանդ փարթամ շնորհքով որոնցից առատ բաժին էին հասնում Ախուրյանի բարձր ափին: Փոթորիկը սրբել տարել է այդ ղարմանալի ժողովուրդը որ այնքան սիրահար էր գեղեցկության այնպես նվճել էր գեղեցկությունը: Այժմ նրա տեղը նստած է մի բուռը պատուհաս ու անճար ամբոխ: Անեցու սերունդը չէ նա, այլ դժբախտ դարերից մնացած մի տգիտություն, որ տնեցու հանճարի պարծանքը դարձրել է գոմ ու ախոռ: