Jump to content

Էջ:Անի.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց դուք մոռացեք այդ հողին մի նայեք բարձրին նայեցեք օդի մեջ մնացածներին անեցին դեռ երևում է այնտեղ:

                                 Ե

Մենք ուղղակի վանքը չենք դիմում անցնում ենք փոքրիկ բակերով մեծ մեծ պատերի միջով, մտնում ենք առաջ Հոռոմոսի հռչակավոր դահլիճները: Երեք հատ սենյակներ են, զանազան մետությունների, ամբողջովին սրբատաշ քարերից: Առաջին իսկ քայլից կանգ են առնում: Բարձր տկլոր պատեր. ինչ ճաշակ ինչ վսեմություն նրանց կերտվածքի մեջ: Առաջին անգամ նայողին պինդ գրկում է Շիրակի այս անկյունում դարերով կուտված, թանձրացած զգացմունքը՝ զարմանքը:

Առաստաղները կամարների վրա են զարդարված: Հարուստ ճոխ քանդակներով: Պակասում է միայն լույսը: Մեր նախնիքները չգիտեին տիրել այդ մեծ բարիքին, որ ձրի ու առատ թափված էր նրանց շինությունների դուրսը նրանց հիանալի կերպով աջողվում էր փառահեղությունը բայց մի տեսակ որտեվորտ, մթագնած վառահեղությունը: Նվազ լույս էին նրանք մտցնում իրանց գեղարվեստական սքանչելիքների ներսը, բայց որպիսի ուշադրությամբ, որքան մանր ու նուրբ մտածողությամբ զարդարում էին այդ խավար ներսերը ստվերոտ անկյուններից բարձր ու համարձակ առաստաղի խորությունից ձեզ նայում է վարպետի վրձինը: Այո վրձին, այս անունն ես ուզում տալ այն քարե գրչին, որ քարերի վրա շարել է այն զարմանալի հյուսվածքները բարդ ու վայելիչ ճաշակավոր զարդանկարներով:

Առաջին սենյակի առաստաղը կիսով չափ փլված է և այդ անճոռնի, վրդովեցուցիչ ճեղքով ներս թափվող առատ լույսը ավելի պարզ է ցույց տալիս ծայրերում անկյուններում