թագավորների հովանավորության տակ էր գտնվում և թագավորական քաղաքի մոտ նրա հարստությունների պահպանության համար վայելել էր ունենալ այսպիսի հոյակապ շինություն: Սակայն այսպիսի պնդերով Մխիթարյան հայրերը ստացել են արձանագրության թվականը: Վաչեն և Մամա խաթունը ասում են թե իրանք կառուցուցել են և այդ սենյակը 1229 թվականին, իսկ այս ժամանակ Անիի թագավորությունը մոտ երկու դար էր ինչ դարձել էր պատմական ավանդություն և հայ թագավորների գերեզմանները մամուռով էին պատված: Այդ ժամանակամիջոցում Անին մի քանի անգամ ավերվել էր ձեռքից ձեռք էր անցել: Չէ կարելի է ասել, թե Հոռոմոսը մայրաքաղաքը բախտակիցը չէր: Ալթ Ասլանի տրտվանքի ժամանակ, 1064-ին Անիի շրջանակներում այնպիսի արյունահեղություն եղավ որ, ինչպես ասված է մի պատմական հիշատակարանի մեջ «արիւն դառավ երեք տղայն տարաւ Հոռոմոսի գետն ձգեց»: Թագավորական ճոխություններից զրկված էր ոչ միայն Հոռոմոսը այլև Անին: Բագրատունիներից հետո Անին ընկնելով զանազան իշխողների ձեռքը, կարող էր միայն հարստության ու եկամուտի աղբյուր լինել իր տերերի համար ժողովուրդը աղքատացավ ծանր հարկերի տակ: Այևս մեծագործությունների ուժ չուներ նա և Սամվել Անեցին դառն գանգատներ է անում այդ գրության վրա: Անիի քահանաները ասում են, պատարագում էին միայն փիլոնով այնքան աղքատացել էին եկեղեցիները: Ուրեմն ժամանակն այսպես չէր որ նշխարատան համար այնքան հոյակապ շինություն կառուցեցին: Բացի դրանից, եթե հավատանք արձանագրություններին երեք դահլիճները միաժամանակ մի մարդու ձեռքով չեն շինված: Այսպես երկրորդ սենյակը շինված էր արդեն 1277-ին մինչդեռ Անիի մեջ անգամ այդ ժամանակների կառուցած գեղեցիկ շինություն չենք գտնում: Իսկ երրորդ փառահեղ սյունազարդ դահլիճի արձանագրությունը ավելի անհեթեթ է: Մի ինչ որ Վարդան տվել է վանքին երկու կով և երկու եզ ու փոխարենը ստացել գերեզամի տեղ: Երևակայում եք
Էջ:Անի.djvu/108
Արտաքին տեսք