Jump to content

Էջ:Անի.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ աղքատություն էր տիրում վանքի մեջ երբ այդ գնով կարելի էր առնել գերեզմանի տեղ երկու մարդու համար և, բացի դրանից տարին չորս պատարագ ստանալ հոգու փրկության համար: Եվ այս խղճուկ պայմանագիրը դրոշմված էայն դահլիճում, որի մեջ չէր քաշվի ապրել ոչ մի միջնարդյան թագավոր:

Ոչ արձանագրությունները իմ խորին համոզմունքով, չեն լուծում հանելուկը այս դահլիճները, այսպես է վկայում ամեն մի քար ավելի հին, ավելի փառավոր ժամանակների գործ են, Անիի հայ թագավորների ժամանակ միայն հնարավոր էր այսպիսի գեղեցիկ մեծագործություն գուցե նրանք ավերվել են, 13 դարում նորից վերանորոգվել և ստացել նշխարատուն անունը: Այդ ժամանակներում, ճիշտ որ, նրանք վանքի պետքերին ծառայելուց ավել մի ուրիշ դեռ չեին էլ կարող կատարել:

Ուրեմն, ինչ-դրույցը, թե դիրը այցելուն դուրս է գալիս այդ հոյակապ հարկերի տակից ամբողջովին համակված այն տպավորությամբ, որ զրույցն է համարվում: Ճիշտը, իհարկե միայն այդ քարե կամաբներն են իմանում:

Հոռոմոսը աշխարհից բոլորովին կտրված վանք չէ եղել:Նա հիմնվել է տասներորդ դարի կեսում և հիմնադիրը, Հովհաննես վարդապետը ինչպես վկայում է ասողիկը լինելով մի շատ բարեսեր և աղքատասաեր մարդ առանձին ընդարձակ շինություն է կառուցել, ուր իջևանում էին ճանապարհորդները և առևտրական կարավարնները: Արևելքում այս տեսակ շինությունները միայն շահադիտական նշանակություն չունեն: Շատ անգամ նրանք կառուցվում են իբրև բարեգործություն բայց ինչ էլ լինի նպատակը անկասկած է, որ այդ օդևվանները հեշտացնում են հաղորդակցությունը զարգացնում են առևտրական հարաբերությունը: Հոռոմոսը այդպիսի կուլտուրական դեր է կատարել Շիրակի համար նա գտնվում էր Պարսկաստանի մեծ ճանապարհի վրա իսկ Ախուրյանը արգելեք չէր հանդիսանում այդ հաղորդակցության քանի, որ նրա վրա կա մուրջ էր շինված: