Jump to content

Էջ:Անի.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերեզմատուն էր հարուստ, իշխանավոր ընրանիների համար անշուշտ, դրանք անեցիներ էին: Եվ զարմանալի չէ այս հանգամանքը քանի որ Բագրատունի թագավորներն անգամ թողած իրանց շքեղ մայրաքաղաքը, իրանց հոյակապ պալատները, այստեղ Ախուրյան այս նվիրական ափում էին իրենց հավիտենական հանգստյան օթևան գտնում, երբ երկիրը աղքատացավ բարբարոսների ավերմունքից երբ իշխանական փառքից մերկացած Շիրակը Հռոմոսի հողում թաղվելու բախտն մատչելի դարձավ և հասարակ մահկանացուներին: Ինչպես տեսնենք, երկու կով նվիրելով կարելի էր գերեզմանի տեղ գնել:

Բայց ահա, վերջապես, և ինքը վանքը: Արդեն մթնելու վրա էր, երբ մենք մտանք այնքան հռչակավոր անուն կրող կամարների տակ:

Իր հռչակին արժանի շինություն: Դավիթը հիանալի է իր բոլոր սյուներով: Պատանիների առջև տասներկու սյուներ են մեջտեղ չորս սրանք միանում են իրար հետ գեղեցիկ ու բարձր կամարներով և պահում են իրանց վրա խոշոր գմբեթը որ զանգակատունն է: Գավթին դուռը տանում է բուն տաճարի մեջ, որ համարյա գավթի մեծությունն ունի: Ընդհանրապես հոռոմոսն չէ զարմացնում իր մեծությունն ունի։ Ընդհանրապես Հոռոմոսը չէ զարմացնում իր մեծությամբ և ընդարձակությամբ։ Բուն տաճարը անսյուն է նրա իրանի մեջտեղը լայն կոլորի գոտի է որի վրա բարձրացրած է տուն մեծ գմբեթը:

Ճարտարապետական գեղեցկություններ շատ ունի վանքը, բայց այդ հարստությունները նա թաքցրել է անլուրջ տարածության մեջ: Նեղլիկ պատուհանները նույնիսկ չնկնելով էլ վերին աստիճանի ժլատությամբ են լույս ներս թողնում և եկեղեցու ներքին կողմը միշտ ընկղված է կիսամթության մեջ: Արևելցին սիրում է խորհրդավորությունը մանավանդ կրոնական հասկացությունների մեջ: Այդ խավարը անհրաժեշտ էր նրա մտքի ու ու սրտի վրա պատշաճավոր ազդու տպավորություն թողնելու համար:

Հոռոմոսի վանքը դրսից ծածկվաց է արձանագրություններով: Չորս պատերի վրա փորած երկար ու կարճ տւղերը լուռ պատմում են թե դարերի ընթացքում ինչեր է արել