Jump to content

Էջ:Անի.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրդի բարեպաշտությունը հռչակավոր վանքի համար: Դրանք մի տեսակ կալվածագրեր են, պայմանաթղթեր նվիրատուների և վանքի միաբանության մեջ:

Միջնադարյան վանքը, մանավանղ այստեղ, Շիրակում առևտրական սկզբունքներով էր բարեպաշտություն զարգացնում հավատացյալների մեջ: Ստանալով նվերներ, նա պարտավորվում էր աշխատել նվիրողների հոգու փրկության համար հատկացնելով նրանց որոշ քանակությամբ պատարագներ տարվա որոշ տոների: Շատ անգամ այդ պատարագների թիվը, տոները երբ պետք է մատուցվեյին պատարագները, մի լավ արժեցույց են և, նրանց նայելով կարելի է ենթագրել թե ինլ զիէ և նշանակություն ուներ վանքին ընծայաբերված այս կամ այն կալվածքը, իբր պայմանադիրը որոշ ժամանակի համար չէր կնքվում: Սրա ժամանակը հավիտենականությունն էր մեկը, մի ջրաղաց կամ մի զույգ եղն նվիրելով վանքին կարող էր հավատացած լինել որ իր մեռնելուց հետո տարվա այսինչ օրերին վանքը պատարագ պիտի մատուցանե իր հոգու համար մինչև աշխարհի վերջը մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Պայմանը ամրապնդվում էր անեծքներով: Ով խափանե պայմանը նա Հուդայի ընկերը պիտի դառնա նա նզովված պիտի լինի 318 հայրապետներից և այլն:

Դարի միամիտ հասկացողություններն են ծլլում այդ արձանագրություններից: Իսկ այժմ ամայի ու անբնակ վանքերի ջարդված ու փլված պատերի կտուրների վրա որքա՞ն դառն հեգնություն են բովանդակում «մինչև Քրիստոսի գալուստը» «մինչև աշխարհի վերջը» խոսքերը ըստ երևույթին երկաթի ու արյան այն դարերում մարդիկ շատ լավ պիտի ըմբռնեին որ երկնքի տակ ապրողների համար չկա տևողականություն չկա կարգերի և հասկացողությունների կայունություն: Բայց մարդիկ հավատով էին ապրում և այդ հավատն էր, որ ոչ միայն ապրեցնում էր նրանց դժոխային պայմանների մեջ այլև հավիտենական դաշնագիր ներ էր կնքել տալիս:

Նույն այդ անմեռ հավատը ծեփել է Հոռոմոսի պատերը բարեպաշտության հույսերի և ակնկալությունների արձանագրություններով