Բայց այցելուն ամենից առաջ վանքը շինողի արձանագրությունն է որոնում:
Հոռոմոսի հիմնադիրը, ինչպես ասացինք Հովհաննես վարդապետն է եղել 10-րդ դարի կեսում: Այսպես է ավանդում պատմությունը: Բայց վանքը մտնողի առաջ արևմտյան դռների ճակատին բացվում է մի արձանագրություն որ ասում է թե Հովհաննես վարդապետից համարյա հարյուր տարի հետո վանքը քանդվել է և նորից շինվել: եվ շինողը եղել է Անիի Հովհաննես Սմբատ թագավորը, որ և տվել է վանքին կողբում գտնվող իր մի այգին և տարին հարյուր բեռ աղ: Այս բոլորը տեղի է ունեցել 1038 թվականին:
Տխուր շատ տխուր հիշատակներ են այդ թագավորն ու այդ թվականը այս գեղեցիկ, մեծահռչակ սրբավայրի ճակատին Աստծուն հաճոյանալու, մեղքերի թողություն գտնելու համար են այս միապաղաղ գեղեցիկ սյուները կանգնել, այս կամարները օդի մեջ տարածվել: Բայց նույնիսկ Հոռոմոսը կարող էր ջնջել Հովհաննես թագավորի մեղքերը: Մեղքեր կան որոնց ահավոր ծանրությունը չեն կարող տանել մինչև անգամ տասը այսպիսիս հոյակապ ու ամուր կամարակապ հարկեր: Դրանք այն մեղքերն են որոնք կատարվում են ոչ թե անհանտերի ոչ թե այս կամ այն դասակարգի դեմ, այլ մի ամբողջ ժողովրդի մի ամբողջ քաղաքական մեծ կազմակերպության դեմ:
1038 թվականը, երբ Հոռոմոսի ճակատին փորվում էին այդ տողերը նախավերջինն էր Հովհաննես-Սմարտի կյանքի մեջ: Մարմնով սաստիկ չաղ դժվարաշարժ թագավորը շատ հարմար լիներ այսպիսի մի վանքի վանահոր պաշտոնում: Բայց նա սկզբիցևեթ վանք չուզեց, այլ տոհմային թագն ու գայիսոնը իրեր որոնք փոխանակ զարդարելու նրան ճնշում ու տանջում էին, որովհետև նա չափազանց անուժ ու վախկոտ էր: Բագրատունյաց պահի վրա հաջորդաբար առյուծներ էին նստում խեղճ ու անճար էր այս մեկը նախավերջինը: Եվ Շիրակի փառավոր թագավորության հոգեհան հանդիսացողը այս անճարությունը եղավ ինչպես բնական էր այն