միայն բարձր իրավատերեր էին որոնք կարող էին պատրոնների դեմ գնալ: Ի՞նչ են այս պատրոն ասվածները:
Բյուզանդական պետության մեջ գոյություն ուներ վանքերը այս կամ այն անձին (հագևոր թե աշխարհական) տալու սիստեմը, որ կոչվում էր քարիստիկարիոս: Դա մի տեսակ պարգև էր, որ սեփականության իրավունք չուներ իր մեջ: Քարիստիկարիոսը, այսինքն վանքը պարգև աստացողը օգտվում էր նրա եկամուտներից բայց պարտավոր էր հոգալ միաբանության կարիքները և առհասարակ ամեն ջանք գործ դնել, որ վանքի մեջ ապրողները խաղաղ ու անվրդող մնան նվիրված իրանց աղոթքներին: Սովորաբար վանքերը կայսերական հրամանով ընծայվում էին պետության պաշտոնյաներին, որոնք և հարստանում էին այդ միջոցով: Բայց միշտ կայսերական հրաման չէր գործադրվում: Վանքը կարող էին տալ և նրա աշխարհական տերերը այնպես որ կարելի է ենթադրել, որ Հռոմոսի պատրոնները հենց այդ Հեճուպ Գրգորի և մյուսների ձեռքից էին ստանում իրանց կողումը: Բայց նույնիսկ տերերի համաձայնությունն էլ չէր հարկավոր: Վանքի միաբանությունը ինքը կարող էր իր համար պատրոն հավանավոր ընտրել: Այս հանգամանքն էլ մենք գտնում ենք Հոռոմասի արձանագրությունների մեջ 1246 թվականին, գուցե հենց նույն Հեճուպ Գրիգորի կամ նրա ժառանգների ժամանակ, մի ոմն դսեղեցի Աշոտ նվիրում է Հոռոմոսին մի ավետարան, չորս եզ, երեք կով, չորս էշ, երկու ձի: Իսկվանքի միաբանությունը այս է գրում «Ես Տէր Բարսե և Սարգիս վարդապետս և այլ եղբարքս ընկալաք զնա իբրև զմի ի պատրոնաց մերոց»: Զարմացնել կարող է այն, թե ինրպես էր, որ այդպիսի թեթև նվերը այդպիսի փոխարինություն էր ստանում: Բայց արձանագրությունը այս էլ հասկանալի է դարձնում վկայելով, որ Աշոտի նվերը տեղի ունեցավ «ի նեղ և չար ժամանակի, յետ կործանման տաթարին (թաթարին), մինչև էր վանքս ի նեղութեան»:
Եվ այսպես, եթե համազիչ են մեր բացատրությունները, պետք է ընդունել, որ բյուզանդական սովորությունը հաստատված էր և մեղանում: Եթե արևելյան կայսրների