ազատության մեջ վանքերը կարիք էրն զգում հովանավորների պատրոնների միջոցով պաշտպանել իրանց որքան մեծ պետք է լիներ այդ կարիքը մեր երկրում, հարտահարողներն ու թալանողներն այնքան շատ էին
Քարիստիկարիոսի սիստեմը մեծ չարիքների դուռ էր բաց անում վանքը հարստանալու միջոց էր և նրան շահագործում էին նրա ժամանակվոր տերերը նեղանում էր ինչպես տեսանք պակաս չէր կարիքը:Գրիգոր Հեճուպի արձանագրության մեջ շարված անեծքները մոտավոր հասկացողություն են տալիս, թե ինչ չափերի էր հասել կաշառակերությունը և որքան վնասներ էր նա պատճառում..
Հոռոմոսի կյանքը ներկայացնող արձանագրությունները ընդհատվում են 1336 թվականիներբ Զաքարե սպասալարի թոռան որդի Աթերակ Վահրամընորից պայծառացնում է վանքը, վերադարձնելով նրա կալվածքները և ավելացնելով իր կողմից նորերն էլ: Այնուհետև սև անհայտություն է գալիս հռչակավոր վանքի վրա,որ շատ հասկանալի կլինի, եթե չմոռանանք, որ շրջականերն էլ քարուքանդ, ավերակ երկիր էին դարձել երեք հարյուր հիսուն տարուց հետո մի արձանգրություն է երևում, որ կարող է այդ երկար ժամանակամիջոցի պատմությունը համարվել
Դա վերանորուգության արձանագրություն է 17 դարի վերջին քարորդում տիգրանակերտցի Դանիել վարդապետը, տեսնելով Հոռոմոսը աղբով հողով և ամեն տեսակ ագտեղություններով լցված, վառվում է մի ազնիվ զգացմունքով և մաքրել է տալիս դժբախտության դարերի այդ կույտերը գործադրելով մեծ ջանքեր այդ էլ վերանորոգության ու բարերարություն էր Հոռոմոսը, իհարկե այլևս չստացավ իր նախկին հարուստությունները: «Դառն ժամանակ էր- ասում է Դանիել իսկ, որ իրավունք ուներ իր քաջագործությունը արձանագրելու համար տեղ ստանալու վանքի պատերի վրա: Այժմ էլ յուրաքանչյուր այցելու հաճությամբ այդպիսի իրավունք կտար ամեն մի Դանիել վարդապետի, եթե զանվեր այդպիսիսն և ազատեր Հոռոմոսը կեղտերից ու աղբից: