Էջ:Անի.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վհատություն է քարոզում նույնիսկ այս գիշերային մթության միջից: Ձորի լերկ ժայռոտ լանջեր են նայում ձեզ ամեն կողմից նրանց դեղնած ճակատների վրա խիտ ու հարուստ բուսականություն չէ երևում: Իսկ այստեղ այս բարձրավանդակ հրապարակում թագավորների գերեզմանատունը ամբողջովին ծածկված է ավերակների քարակույտերով և չկա, կարծում ես մի ափ հող, որ ճնշված ու խեղդված չլինի նրանց սարսափելի ծանրության տակ.

Մենք խմբվել ենք երկրորդ մատուռի առաջ լռություն է տիրում միայն ամեն մեկը շշնջում է «Աշոտ Ողորմած, Աշոտ Ողորմած…»

Այդ շշունջները. հանել է տալիս այս խոշոր համարյա մարդահասակ գերեզմանը, որի առջև կանգնած ենք ամենքս: Ողորմած թագավորի աճյունն է հանգչում այդ քարերի տակ: Ել Ողորմած թագավորի մոտ որքա՜ն ողորմած է դեպի մեզ Շիրակի երկինքը երեկոյի մթությունը գնալով չխտացավ, չթանձրացավ նա ընդհակառակն, շուտ սկսեց հալածական դառնալ: Այս լայն ձորամեջից մենք տեսանք թե ինչպես օդի վերին շերտերը առատ լույսեր ստացան: Լուսինն էր: Նա չէր երևում մեզ իր պաղ շողերով դեռ չէր շոշափում այս ավերակները: Բայց մաքրեց ձորամեջը ամեն առարկ: Դուրս եկավ խավարի միջից և ցույց տվեց մեզ իր կերպարանքը բարակ ու նոսր ստվերներ էին ծածկում նրանց։ Լուսնի հետ վեր կացավ մի զով ու թեթև քամի, որ գնաց շոյելու Ախուրյանի այժմ ավելի գեղեցիկ արծաթյա մեջքը:

Ես տեսել եմ Աշոտի գերեզմանի պատկերները և պետք է վկայեմ որ պատկերը չէ տալիս իսկականի ապավորությունը: Պատկերի մեջ այդ գերեզմանը չափազանց խեղճ ու փոքրիկ մի բան է երևում մինչդեռ նա իսկապես բավական խոշոր ու ազդու մի մահարձան է արժանի աղքատասեր, զարմանալի համեստ բալց քաջ Աշոտի անվան ու հիշա տակին: Նա պարզ է անպաճույճ քանդակներ ու զարդեր չեն երևում. քարի այն խոշոր կտորների վրա, որոնցից կազմված է այդ հուշարձանը: Չորս աստիճան ունեցող պաավանդանի վրա դրված է մի միապաղաղ մեծ պրիզմա: Այս է