ամբողջ գերեզմանը: Բայց տպավորությունը կրկնում եք ազդու է և այդ համեստ պարզությունից:
Պարզությունը առիթ է տվել շատերին կարծելու թե դա չէ կարող լինել թագավորի գերեզման: Բայց այսպես դատելու համար պետք էր ունենալ համեմատելու կարողություն: Թագավորների շատ գերեզմաններ չեն մնացել մեր երկրում, որպեսզի կարողանանք համեմատելով դատել: Իմ կարծիքով, ոչինչ հիմք չկա երևակայելու, թե մեր թագավորների գերեզմանների վրա ավելի մեծ ու փաոավոր արձաններ էին դրվում Ղարաբաղի Ջրաբերդ գավաոում Եղիշե առաքյալի վանքի կողքին կոպիտ,հազիվ տաշած քարերից շինած մի մատուռ կա, որի դռան ճակատին գրված է. «Այս է տապան Վաչագան թագավորին» Եվ իրավ մատուռի մեջ միայն մի գերեզման կա ճիշտ նման այս գերեզմանին՝ աստիճանավոր պատվանդանի վրա դրած մի պրիզմա, զարմանալի նրբությամբ հղկած առանց որևէ զարդի, առանց որևէ արձանագրության:
Աշոտի պրիզման, ինչպես երևում է շատ լավ հղկված է եղել, բայց նա կանգնած է բաց երկնքի տակ, քամիների, արևի, անձրևների, ձյուների ազդեցության ենթարկված, ուստի և շատ բան է կորցրել իր նախնական վայելչությունից: Մեր նախնիքները չէին սիրում բարձր ու մեծ տապանաքարեր: Նշանավոր մարդկանց հավիտենական հանգստի տեղ ընտրվում էին ոչ թե բազմամարդ վայրերը, բայց հրապարակները, այլ եկեղեցիների հովանին: Իսկ եկեղեցու մեջ և եկեղեցու մոտ արդեն մեծ ու բարձր արձաններ շինել չէր կարելի: Աշոտի գերեզմանի կողքին երևում է պատի մի փոքրիկ բեկոր, որ վկայում է, թե միաժամանակ այստեղ բարձրացած է եղել, այս թագավորական շիրիմը ծածկելիս է եղել մի շինություն, երևի մի փոքրիկ մատուռ:
Տապանաքարի հարավային կողի վրա կարդացվում է «Աշոտ թագավոր»՝[1] Առհասարակ այս տխուր ավերակների
- ↑ Պրոֆեսոր Մառը կարծում է, որ այս արձանագրությունը հնության դրոշմ չունի և, երևի, ճանկռոտել է այս կողմերը այցելողներից մեկը, բայց այս կարծիքի հետ հազիվ թե կարելի լինի համաձայնվել