քերում է ժայռերի կուրծքը, կարծես նա դիտմամբ է դժվարացնում մեր քայլերը, կարծես այնտեղ ստվերների մեջ, թաղված ձորում, ավերակ գերեզմանատան ոգին չէ ուզում բաժանվել մեզնից, բռնում է մեր փեշերից, որ կանգնենք, լսենք նրա պատմությունները: Իսկ մենք քայլ աո քայլ նվաճում ենք ժայռի փորվածքները, դուրս ցցված, ուսերը քրտնած, հևալով հասնում ենք վերևին: Այստեղ այլևս ստվեր ու մթություն չկա: Շիրակի դաշտերն ու բլուրները ողողված են կաթնային լուսավորությամբ: Լուսինը բավական բարձրացել է հորիզոնից և աղոտ ու խորհրդավոր հեռակնարներ են նայում մեզ նրա թագավորության բոլոր կողմերից…
Կառքերը սպասում էին մեզ զույզ աշտարակների մոտ: Դարձյալ սրանք, այս կարմիր աշտարակները: Կանգնած են դաշտի վրա, լուռ ու կիսակործան, իբրև մի հանելուկ, որ տանջում է այցելուին իբրև մութ անցյալից մնացած մի վիթխարի հարցական ի՞նչ եմ ես:
Շատերն են պատասխան որոնել և գտել իրանց համար: Մեկն ասում է, թե դա հաղթական կամար էր, մյուսը զինվորական դիտանոց կարծում, մի դիտանոց, որ պիտի օր ու գիշեր հսկեր այս կողմերից դեպի Շիրակ տանող միակ մեծ ճանապարհի վրա: Իսկ ժողովուրդը ուրիշ բան է պատմում, երբ թագավորը Անիից գնում է Հոռոմոս, ասում են, այստեղ գտնվող պահապանները բարձրանում էին աշտարակների գլուխը, հնչեցնում էին զանգակները, որպեսզի վանքում իմանան և պատրաստվեն:
Այսքան և էլ ավելի բացատրություններ գտել են, բայց զույգ աշտարակները չեն դադարում իրանց պատառոտված մարմնով մեծ հարցական լինելուց: Նրանք ծաղրում են այդ բոլոր պատասխանները։ Նրանք լեզուն չունեն, գիր ու այլ ձայնագրություն չունեն, բայց գիտեն մի առանձին տպավորություն գործել, որ համարյա հավատացնում է ձեզ, որ բացատրություններից ոչ մեկն էլ ճիշտ չէ:
Ոչ մեկը։ Բայց ի՞նչ են դրանք:
Ռուս ճանապարհորդ Մուրավյովը մի մութ երեկո կանգ առնելով երկու աշտարակների մոտ այն ձայն է տվել իրան